Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Հայաստանի բանակը ռմբակոծում է Աղդամի շրջանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Հայաստանի բանակը ռմբակոծում է Աղդամի շրջանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հայկական բանակը ռմբակոծում է Աղդամի շրջանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ այս պահին հարձակումներն իրականացվում են Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Ջեբրաիլ ուղղությամբ:

Ըստ պաշտոնական Բաքվի, հայկական բանակը կորցրել է մեծ թվով կենդանի ուժ, երեք միավոր հրետանային համակարգ, ինչպես նաև մեկ «տե 72» տանկ ու մի քանի ռազմական մեքենա:

Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին մեղադրում են մարդասիրական զինադադարը խախտելու մեջ: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ասում է, որ դիվանագետների և ռազմական կցորդների հետ մեկնելու է Հայաստանի կողմից ռմբակոծված Գյանջա և Մինգեչաուր: