Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությունն այցելել է Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ժամանել է Թբիլիսի՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը։
Միլլի Մեջլիսի նախագահին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին։
Սահիբա Գաֆարովան պատվիրակության հետ միասին կմասնակցի Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։