Ադրբեջանի մի քանի քաղաքում խստացվել են կարանտինի կանոնները
Ադրբեջանի մի քանի քաղաքում խստացվել են կարանտինի կանոնները

Ադրբեջանի մի քանի քաղաքում «Կովիդ 19»-ի տարածումը կանխելու նպատակով խստացվել են կարանտինային կանոնները:

Տեղեկությունը հաղորդում է տեղական մամուլը:

Հունիսի 14-ի ժամը 12:00-ից մինչև հունիսի 16-ի առավոտյան ժամը 6:00-ն մի քանի քաղաքում հայտարարվել է ամբողջական մեկուսացում:

Այդ քաղաքներն են՝ Բաքուն, Գյանջան, Սումգայիթը, Լենկորանը, Էվլախին, Իսմայիլը, Քուրդամիրին և Սալիանին:

Նշված քաղաքաների բնակիչները հնարավորություն կունենան տնից դուրս գալ միայն անհետաձգելի անհրաժեշտության պարագայում:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք և մահացել երկու քաղաքացի:

Ադրբեջանի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, մինչ օրս երկրում հաստատվել է «Կովիդ 19»-ի 9 570 դեպք, մահացել՝ 115 անձ:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան