Ադրբեջանի կառավարությունը Հայաստանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մեջ, և հայտարարում, որ Գյանջայում ռմբակոծվել է խաղաղ բնակչությունը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մեջ և հայտարարում, որ Գյանջայում ռմբակոծվել է խաղաղ բնակչությունը
Ավելի վաղ չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչակազմը տարածել էր տեղեկություն, որ ոչնչացվել է Գյանջա քաղաքում գտնվող ռազմական օդանավակայանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի հայտարարությամբ, Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքի ռմբակոծումը ուներ սադրիչ բնույթ և ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին:
Ադրբեջանի նախագահի օգնական Խիկմեթ Հաջիևն ասում է, քաղաքացիական բնակչության պաշտպանության համար, երկիրն իրավունք է վերապահում համարժեք միջոցներ ձեռնարկել օրինական ռազմական թիրախների դեմ: