Ադրբեջանի իշխող կուսակցությունը ընդունել է խորհրդարանը ցրելու որոշում
Ադրբեջանի իշխող կուսակցությունը ընդունել է խորհրդարանը ցրելու որոշում

Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որոշում է կայացրել ցրել խորհրդարանը:

Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը: Պատճառն ազգային ժողովի ներկայիս կազմն է, որը, մեծամասնության կարծիքով, չի համապատասխանում պետության ղեկավարի կողմից սահմանված քաղաքականությանը և փաստորեն, հեռու է երկրում ընթացող բարեփոխումներից:

Միլլի Մեջլիսի նոյեմբերի 29-ի նիստին խորհրդարանական մեծամասնությունը ծրագրում է բարձրացնել այդ հարցը:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում վերջին անգամ անցկացվել են 2015 թվականի նոյեմբերին: Միլլի մեջլիսը 125 տեղանոց է, և պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով: