Ադրբեջանի իշխանությունների տեղեկությամբ, Հայաստանը անցած գիշեր հրթիռակոծել է Գյանջան
Ադրբեջանի իշխանությունների տեղեկությամբ հայկական բանակը հրթիռային հարված է հասցրել Գյանջա քաղաքի վրա:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստանի տարածքից արձակված հրթիռը լուրջ վնաս է հասցրել քաղաքին: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և տրանսպորտային միջոցները:
Բաքվումհայտարարում են, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ռմբակոծում են Բարդի, Գերանբոյի, Տերտերի և Աղջաբեդ շրջանների գյուղերը:
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Գերանբոյի շրջանի Շախմեմեդլի գյուղում հրետանային ռմբակոծության արդյունքում զոհվել է քաղաքացիական անձ:
Ադրբեջանի կառավարությունը մեղադրում է Հայաստանի կառավարությանը միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ: