Ադրբեջանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները քննարկել են գործընկերային հարաբերությունների արդիական հարցեր
Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործ նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։
Ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ Ջեյհուն Բայրամովն ու Անդրեյ Սիբիգան քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև գործընկերային հարաբերությունների ընթացիկ հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։
Ուկրաինայի արտգործնախարարը բարձր է գնահատել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ այցելության ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված արդյունքները։
Անդրեյ Սիբիգան շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին մատուցված հումանիտար օգնության համար, այդ թվում՝ կոնֆլիկտի հետևանքով տուժած տարածքների վերականգնման և վերակառուցման աջակցության համար։
Սիբիգան Բայրամովին ներկայացրել է տեղեկատվություն Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների գործընթացի մասին։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։