Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տարածված տեղեկությամբ, Ջեյհուն Բայրամովի և Մևլյութ Չավուշողլուի զրույցի հիմնական թեման տարածաշրջանում ստեղծված իրավիճակն էր:
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները վերսկսվել են սեպտեմբերի 27-ին: Չնայած հրադադարի մասին երկու անգամ ձևակերպված համաձայնագրին, կողմերը միմյանց մեղադրում են հրթիռային հարվածներ հասցնելու մեջ: