Ադրբեջանի դեսպանատունը տեղեկատվություն է տարածում Վրաստանի տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների ուշադրության համար

18:56, 01.05.2026
????????????????????????????????????

????????????????????????????????????

Վրաստանում բնակվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությանը. Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը տեղեկատվություն է տարածում:

Գերատեսչության փոխանցմամբ՝ շարժական ASAN ծառայության միջոցով 2026 թվականի հունիսի 5-ին, 6-ին և 7-ին Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացիների համար կիրականացվեն հետևյալ ծառայությունները՝ անձնագրերի (նույնականացման քարտերի) տրամադրում և փոխանակում, վարորդական իրավունքի վկայականների փոխանակում և դատվածության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում:

«Դիմումները կիրականացվեն էլեկտրոնային հերթագրման պորտալի միջոցով՝ նախնական գրանցմամբ: Ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում ծառայության մատուցումն անհնար կլինի: Հերթագրվելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջ, ընտրել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը և հունիսի 5-ի, 6-ի կամ 7-ի ամսաթվերի համար ընտրել համապատասխան ծառայությունները՝ անձնագրի տրամադրում/փոխանակում, վարորդական իրավունքի վկայականի փոխանակում և դատվածության մասին տեղեկանքի տրամադրում: Խնդրում ենք ներկայանալ դեսպանատուն ձեր ամրագրված ժամից 15 րոպե շուտ»,- նշված է տեղեկատվության մեջ:

Նմանատիպ