Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Դավիթ Զալկալիանիին շնորհավորել է փոխվարչապետ նշանակվելու առթիվ
2021 թվականի հունվարի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր վրացի գործընկերոջը փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունների դինամիկան էլ ավելի կամրապնդվի:
«Զրույցի ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև հատուկ բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության կարևորության վրա: Ընդգծվել է նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան: Նշվել է նաև տնտեսական համագործակցության կարևորությունը և այս առումով տարածաշրջանային նախագծերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության կարևորությունը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն համագործակցել երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանի զարգացման գործում: Ադրբեջանի նախարարը իր գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան», – ասված է հայտարարության մեջ: