Ադրբեջանի արտաքին գործերի նախարար. Քաղաքացիական օդանավի հետ կապված ողբերգական միջադեպից հետո մի քանի երթուղիներով Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքները կվերականգնվեն

19:00, 17.07.2026

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նախատեսվում է վերականգնել ուղիղ թռիչքները մի քանի ուղղություններով։ Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ուղիղ թռիչքները մոտ ապագայում կվերականգնվեն մի քանի երթուղիներով, որտեղ սահմանափակումներ էին մտցվել 2024 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիական օդանավի հետ կապված ողբերգական միջադեպից հետո», – հայտարարել է Բայրամովը։

Ի գիտություն՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ։ Օդանավում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Պատահարի հետևանքով զոհվել է 38 մարդ։

Որպես աղետի պատճառ նշվում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռի բեկորներից հասցված վնասը։ Ողբերգությունից հետո «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը անվտանգության նկատառումներով դադարեցրել էր թռիչքները Բաքվից դեպի ռուսական մի քանի քաղաքներ։

Նմանատիպ