Ադրբեջանի արտաքին գործերի նախարար-Հայաստանը շարունակում է հետևել բանակցությունների մոդելավորման պրակտիկային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար-Հայաստանը շարունակում է հետևել բանակցությունների մոդելավորման պրակտիկային

Հայաստանը դեռևս հետևում է բանակցությունների իմիտացիայի պրակտիկային,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացումը Հարավային Կովկասում խաղաղության բանալին է։

«Ազատագրված տարածքների զարգացմանը զուգընթաց Ադրբեջանը նախաձեռնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հիմնված է երկու երկրների տարածքային ամբողջականության և անկախության փոխադարձ հարգանքի վրա՝ իրենց սահմաններում»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մշակման նախաձեռնությամբ և հաստատել է այդ նպատակով համապատասխան հանձնաժողովի կազմը։ Միաժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ։

«Հայաստանը դեռևս հետևում է բանակցությունների իմիտացիայի պրակտիկային և իր պարտավորությունները կատարելու փոխարեն հաճախ դիմում է սադրանքների՝ խաղաղ գործընթացը խաթարելու համար», – ասել է Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին վերջին առճակատմանը և նշեց, որ «վերջին սադրանքը լավ համահունչ է այն պահվածքին, որը Հայաստանը ցուցաբերել է վերջին 30 տարում»։

«Հայաստանը հաճախ է սադրանքների դիմում՝ բանակցություններում առաջընթաց թույլ չտալու համար։ Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է նա։

Բայրամովի խոսքով, Բրյուսելում վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարել է խաղաղ համաձայնագրի վրա աշխատելու պատրաստակամության մասին, իսկ հանդիպումից կարճ ժամանակ անց Հայաստանին առաջարկել է հանդիպման կոնկրետ ամսաթիվ և վայր։

«Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության 77-րդ Գլխավոր ասամբլեայում։ Ցավոք, նրա ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը դեռևս հավատարիմ է առճակատումը շարունակելու և հարաբերությունները չկարգավորելուն»,- ասել է Բայրամովը։