Ադրբեջանի ԱԳ նախարար. Վրաստան-Ադրբեջանի միջև գոյություն չունեն չլուծվող հարցեր և վստահ եմ, սահմանագծման հարցը ևս առաջիկայում կգտնի իր լուծումը
Ադրբեջանի ԱԳ նախարար. Վրաստան-Ադրբեջանի միջև գոյություն չունեն չլուծվող հարցեր և վստահ եմ, սահմանագծման հարցը ևս առաջիկայում կգտնի իր լուծումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությամբ, Վրաստան-Ադրբեջանի միջև սահմանագծման հարցերո վերաբերյալ աշխատում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները և հանձնաժողովները:

Նրա խոսքով, սահմանագծման հարցերի վերաբերյալ 2020 թվականի մարտին պետք է անցկացվեր հերթական հանդիպումը, սակայն համավարակի պատճառով չկայացավ:

Ջեյհուն Բայրամովի մեկնաբանմամբ, հույս է հայտնում, որ սահմանագծման հարցերը կորոշվեն համապատասխան հանձնաժողովի կողմից:

Բացի այդ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման հարցերի քննարկման ընթացքում մասնագետների ազատ միջավայրում աշխատելու համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ:

«Վրաստան-Ադրբեջանի միջև սահմանագծման հարցերո վերաբերյալ աշխատում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները և հանձնաժողովները: Նրանք 2019 թվականից անցկացրել են մի քանի հանդիպում: 2020 թվականի մարտին պետք է անցկացվեր հերթական հանդիպումը, սակայն համավարակի պատճառով չկայացավ:

Հույս ենք հայտնում, որ սահմանագծման հարցերը կորոշվեն համապատասխան հանձնաժողովի կողմից: Համարում ենք, որ  նման հարցերի քննարկման ընթացքում մասնագետների ազատ միջավայրում աշխատելու համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ:

Քանի որ սա շատ նուրբ թեմա է, պետք է հավասարակշիռ հայտարարություններ անենք, որպեսզի չվնասվեն մեր հարաբերությունները: Հավաստիացնում եմ, Վրաստան-Ադրբեջանի միջև գոյություն չունեն չլուծվող հարցեր և վստահ եմ, այս հարցը ևս առաջիկայում կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: