Ադրբեջանը Վրաստանի միջոցով Հայաստան է ուղարկել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ

19:16, 11.06.2026

Ադրբեջանը Վրաստանի միջոցով Հայաստան է ուղարկել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ է ուղարկվել 984 տոննա դիզելային վառելիք, որը բաղկացած է 17 վագոնից։

Հատկանշական է, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան Վրաստանի միջոցով արտահանվել է ավելի քան 12,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Նմանատիպ