Ադրբեջանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտունում հաստատել է Նովրուզ Մամեդովին: Մամեդովը մինչ այսօր, երկրի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին հարցերով օգնականն էր:
Վարչապետի պաշտոնը 1996 թվականից մինչ այսօր զբաղեցնում էր Արթուր Ռասիզադեն: 2003 թվականին նա պաշտոնից հեռացել էր ընդամենը երեք ամսով, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր Իլհամ Ալիևը: Կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար Ալիևը այսօր շնորհակալություն է հայտնել Ռասիզադեին:
Կադրային փոփոխությունները Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններից հետո, որտեղ Իլհամ Ալիևը ստացել է ձայների 86 տոկոսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan