Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու տրանսպորտի և մաքսային հարցերը
Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու տրանսպորտի և մաքսային հարցերը

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու տրանսպորտի և մաքսային հարցերը։

Ըստ հաղորդագրությունների՝ շուտով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ՝ տրանսպորտի և մաքսային հարցերը քննարկելու համար։

Ըստ ծրագրի՝ Քալալե-Աղբանդի կամրջի և սահմանային տերմինալի նախագիծը կավարտվի մինչև Նովրուզը, ինչպես նաև նախատեսվում է ընդլայնել Քալալե-Ջուլֆա ճանապարհը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքումը կարող է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 650 միլիոն դոլարից հասցնել 1 միլիարդ դոլարի։