Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար, որը ներառում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը
Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։
Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը ցանկություն էր հայտնել միանալ այս խմբին։
BRICS-ը պետությունների խումբ է, որը ներառում է՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: