Ադրբեջանը մնում է Վրաստանի ռազմավարական դաշնակիցը, Դավիթ Գարեջիի կապակցությամբ արդար որոշման որոնման գործընթացը չի վնասի մեր բարեկամական հարաբերությունները. Դավիթ Զալկալիանի
Ադրբեջանը մնում է Վրաստանի ռազմավարական դաշնակիցը: Մենք ոչ մի բողոք չունենք Ադրբեջանի պետության և հատկապես նրա քաղաքական ղեկավարության դեմ,- այս մասին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է Դավիթ Գարեջիի հարցով ընթացող հետաքննության կապակցությամբ:
Նախարարը ընդգծել է, որ հետաքննությունն ու արդար որոշման որոնման գործընթացը չեն վնասի Վրաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները:
«Ադրբեջանը եղել է, կա և կլինի Վրաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամ երկիրը: Ոչ հետաքննության մեկնարկը և ոչ էլ նոր հայտնաբերված հանգամանքներին հիմնվելով Ադրբեջանի հետ երկխոսության շարունակությունը և արդար որոշումների որոնման գործընթացը չեն վնասի մեր երկկողմ, պատմականորեն շատ ամուր ընկերական հարաբերությունները: Մենք ոչ մի բողոք չունենք Ադրբեջանի պետության, առավել ևս ՝ նրա քաղաքական ղեկավարության դեմ, ոչ էլ կարող ենք ունենալ: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը դա շատ հստակ հասկանա, քանի որ ցանկացած պատասխանատու, հայրենասեր կառավարություն փորձում է հնարավորինս պաշտպանել սեփական երկրի շահերը, և դա միանգամայն նորմալ է:
Հանրությունը քաջատեղյակ է, որ վերջերս, երբ իմ ադրբեջանցի գործընկերը Վրաստանում էր, մենք շատ բովանդակալից և մանրամասն զրույց ունեցանք այս սահմանազատում-սահմանագծման գործընթացի վերաբերյալ: Մենք հրապարակավ հայտարարել ենք նաև, որ անհրաժեշտ է համաձայնություն գտնել երկու կողմերի շահերից ելնելով: Մենք գնալու ենք այս ուղղությամբ: Համոզված եմ, որ հանձնաժողովի շրջանակներում տեղի կունենա շատ գործնական և բովանդակային քննարկում:
Իհարկե, բանակցությունների ընթացքում մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կիսվեցինք նոր հայտնաբերված հանգամանքներով, նոր քարտեզագրական նյութերով, քարտեզներով և տվել ենք համապատասխան բացատրություններ, որ մեր դիրքորոշումները կվերանայվեն և դա չպետք է ընկալվի, որ մենք նրանց նկատմամբ որևէ պահանջ ունենք: Նրանց կողմից դա ստացավ շատ նորմալ և լիարժեք հասկացություն»,- ասել է Դավիթ Զալկալիանին:
Նախարարի հայտարարությամբ, այս հարցի շուրջ օպոնենտների կողմից լսվում են շահարկումներ: Ըստ Զալկալիանիի, այս գործը հայաստան-Ադրբեջան հակամարտության հետ կապելն անհիմն է:
«Ցանկացած շահարկում, որ իբր դա կվնասի վրաց-ադրբեջանական հարաբերությունները կամ կապել մեր հարևանությունում տեղի ունեցող առճակատման հետ, միանգամայն անհիմն է: Ես ուզում եմ հասարակությանը հիշեցնել, որ մեր հանդիպումը այն օրերին էր, երբ հակամարտությունը սկսված չէր: Այսպիսով, այն, ինչ մենք լսում ենք մեր օպոնենտներից քաղաքական շահարկումն է և հակապետական վերաբերմունք:
«Մենք հետևողական կլինենք, մեր շահերը մինչև վերջ պաշտպանելով և վստահ եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ համաձայնության կգանք, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- ասել է Դավիթ Զալկալիանին: