Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է փոխանցում Ուկրաինային

12:25, 06.02.2025

Ադրբեջանը Ուկրաինային մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ գումարը կհատկացվի Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից և կուղղվի էլեկտրոնային սարքավորումների ձեռքբերմանը։

«Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ ադրբեջանական պետությունը բազմիցս մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ի գիտություն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած լայնածավալ պատերազմն անվանել է «մեծ ողբերգություն երկու ժողովուրդների համար»։ Նա նաև բազմիցս աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արժեքը մինչև 2024 թվականի վերջը կկազմի մոտավորապես 40 միլիոն դոլար։ Սակայն Բաքուն հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային։

Նմանատիպ