Ադրբեջանական մամուլի տեղեկությամբ՝ Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին
Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Մամուլը նաև տարածում է նրա ձերբակալության կադրերը։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները մոտենում Շիխլինսկու մեքենային, կոտրում ապակիները և այնուհետև նրան ձերբակալում։
Ռուսաստանը դեռևս չի տարածել որևէ տեղեկություն այս դեպքի վերաբերյալ։