Ադրբեջանական մամուլը գրում է Ադրբեջան վրացական գինու ներկրման կրկնապատկման մասին
Ադրբեջանական մամուլը գրում է Ադրբեջան վրացական գինու ներկրման կրկնապատկման մասին

Ադրբեջանում կրկնապատկվել է վրացական գինու ներմուծումը: Այս մասին գրում է ադրբեջանական «ազերնյուս» գործակալությունը:

Ադրբեջանական լրատվական գործակալությունը մեջբերում է Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալները, որի համաձայն, 2019 թվականի հունվարին, Վրաստանից Ադրբեջան է ներմուծվել 5 790 շիշ գինի, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնապատկված թիվ է:

Անցած տարի, Վրաստանը աշխարհի 24 երկիր է արտահանել 6,25 մլն. շիշ գինի, որը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Վրաստանի եկամուտը գինու արտահանումից աճել է 33 տոկոսով և կազմել 15,2 մլն. ԱՄՆ դոլար:

2019 թվականի հունվարի տվյալներով, Վրաստանի համար ամենախոշոր ներկրողը Ռուսաստանն է ՝ 4 602 218 շիշ: Երկրորդ տեղում է ՈՒկրաինան 553 164 շիշ, երրորդ տեղում Չինաստանն է 281 229 շիշ: