Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման ընթացքում բովանդակային քննարկումներ են տեղի ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ասպեկտների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ

15:31, 10.07.2025

Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջնորդների միջև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ըստ հաղորդագրությունների՝ շատ լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի կարևոր ասպեկտների, այդ թվում՝ սահմանների սահմանագծման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ։ Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել այս շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերում, այնպես էլ ավելի բարձր մակարդակով։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպումը տեղի է ունեցել ինչպես ընդլայնված, այնպես էլ դեմ առ դեմ ձևաչափով։

Նմանատիպ