Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերականգնվել է
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերականգնվել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերականգնվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայկական կողմը դեռ չի մեկնաբանել։

Ինչպես գրում է «Թրենդ Ազ» գործակալությունը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել առավոտյան ժամը 09:00-ից։ Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, հայկական զինուժը խախտել է պայմանավորվածությունը, որից հետո ժամը 09:15-ից վերականգնվել է հրադադարի ռեժիմը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումները սկսվել են կեսգիշերին և շարունակվել ողջ գիշեր։ Կողմերը սրման պատասխանատվությունը դնում են միմյանց վրա: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կրակ բացելու մեջ, ինչը ադրբեջանական կողմը հերքում է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբերին մեղադրում է ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և սահմանամերձ շրջանները ականապատելու մեջ։