Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում, ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակում ձերբակալվել են ռուսական «ՖՍԲ»-ի երկու աշխատակիցներ

16:17, 30.06.2025

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում, «Սպուտնիկ» ռուսական լրատվական գործակալության գրասենյակում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ՖՍԲ)-ի երկու աշխատակիցներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ռուսական գործակալության Բաքվի գրասենյակում ոստիկանության կողմից անցկացված գործողության արդյունքում ձերբակալվել են գործակալությունում աշխատող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ։

Տեղեկության համար՝ այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը մտել է ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության գրասենյակ։ Հիշեցնենք, որ փետրվարին որոշում էր կայացվել դադարեցնել Ադրբեջանում գործող ռուսական «Սպուտնիկ» գործակալության գործունեությունը, սակայն ռուսական գործակալության խմբագրակազմը չի կատարել այդ որոշումը և շարունակել է աշխատանքը։

Նմանատիպ