Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլից Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղում կգործի մարդատար գնացք
Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղին ապրիլից կգործի մարդատար գնացք։ Այս տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարական աղբյուրը։
Ըստ ԶԼՄ-ների՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի եւ Վրաստանի պատկան մարմինների միջեւ։ Ուղևորափոխադրումները կիրականացվեն շվեյցարական Stadler ընկերության գնացքներով։
Ադրբեջանի երկաթուղիների հասարակայնության հետ կապերի վարչությունից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ միջազգային ուղեւորափոխադրումները ներկայումս դադարեցված են՝ կապված Ադրբեջանի ցամաքային սահմանների փակման հետ։