Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանի բանակի կողմից Բարդա քաղաքի ռմբակոծման հետևանքով կան զոհեր
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանի բանակի կողմից Բարդա քաղաքի ռմբակոծման հետևանքով կան զոհեր:
Հաղորդվում է, որ հրթիռակոծության արդյունքում զոհվել է երկու քաղաքացիական անձ:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հայկական բանակն օգտագործել է «Սմերչ» կրակի արձագանքման համակարգը:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Բարդայում կան վիրավորներ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանի իշխանությունները Բարդայի ռմբակոծության մասին հայտնել էին նաև հոկտեմբերի 27-ին: Պաշտոնական Բաքուն ասում է, որ Բարդայի ռմբակոծության պատճառով, երկրի բանակը պատասխան քայլեր է ձեռնարկել և ոչնչացրել հակառակորդի ռազմական տեխնիկան: