Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը այս տարի կհյուրընկալի Վրաստանը
Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը այս տարի կհյուրընկալի Վրաստանը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել, նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։ Նշվել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում ինտենսիվորեն իրականացվում է երկկողմ համագործակցություն՝ համաձայն տարեկան պլանի։

Ուշադրություն է հրավիրվել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությանը։ Իրակլի Չիքովանիի խոսքով, Վրաստանն այս տարի կհյուրընկալի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։