Ադիգենիի մունիցիպալիտետի Ուդե գյուղում 50 տարին չլրացած տղամարդն ընկել է ձորը և մահացել: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, տղամարդուն նկատել է անցորդը և զանգահարել 112:
Գերատեսչության տեղեկությամբ, շտապ օգնության դեպքի վայր ժամանելու պահին, տղամարդը գտնվել է անգիտակից վիճակում: Նրան փրկել չի հաջողվել:
Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ:
Ներքին գործերի նախարարությունը փաստի առնչությամբ սկսել է հետաքննություն՝ ՔՕ-ի 115-րդ հոդվածով, որը նկատի ունի ինքնասպանության հասցնում: