Ադա Մարշանիան Նատո Չխեիձեի «Հայրենասերների դաշինք»-ից հեռանալու մասին տեղեկություն չունի
Ադա Մարշանիան Նատո Չխեիձեի «Հայրենասերների դաշինք»-ից հեռանալու մասին տեղեկություն չունի

«Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ Ադա Մարշանիան Նատո Չխեիձեի դաշինքից հեռանալու մասին տեղեկություն չունի: Ինչպես Առաջին ալիքին հայտնել է Մարշանիան, Նատո Չխեիձեի որոշման մասին լսում է առաջին անգամ:

«Տեղյակ չեմ, այս մասին առաջին անգամ լսում եմ ձեզանից»,- նշում է Մարշանիան:

Այն դեպքում, եթե Նատո Չխեիձեն լքի կուսակցությունը, «Հայրենասերների դաշինքը» կլուծարվի, քանի որ կանոնակարգով, դաշինքի ստեղծման համար անհրաժեշտ է վեց պատգամավոր:

Դաշինքի հնարավոր լուծարման մեջ Ադա Մարշանիան որևէ աղետալի բան չի տեսնում:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, Նատո Չխեիձեն հնարավոր է խորհրդարանում լքի «Հայրենասերների դաշինքը: