«Հայրենասերների դաշինքի» անդամները մեկնել են Մոսկվա
«Հայրենասերների դաշինքի» անդամները մեկնել են Մոսկվա

«Հայրենասերների դաշինքի» անդամները մեկնել են Մոսկվա: Ինչպես նախքան մեկնելը լրագրողներին հայտնել է «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչ, պատգամավոր Ադա Մարշանիան, նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դումայի պատգամավորների հետ:

Մարշանիայի խոսքով, նրանց բոլոր այցերը ծառայում են գլխավոր հարցին՝ երկրի միավորմանը:

«Սա մեր երրորդ այցն է, պատվիրակության կազմն անփոփոխ է: Մեր բոլոր այցերը Մոսկվա ծառայում են գլխավոր հարցին՝ երկրի միավորմանը: Հանդիպումն անցկացվելու է պետական Դումայում, այժմ արդեն տարբեր կոմիտեների պատգամավորների հետ, ընդլայնվել է արեալը և Դաշնության խորհրդում լինելու է երկրորդ հանդիպումը»,- հայտարարել է Ադա Մարշանիան:

Նրա խոսքով, հանդիպմանը խոսելու են նաև Արչիլ Տատունաշվիլու սպանության մասին: