Ադա Մարշանիա. Մեզ անհրաժեշտ է երկխոսություն հենց Մոսկվայի հետ, երկխոսություն աբխազների և օսերի հետ, որն առանց Կրեմլի անհնար է, սա է դառը ճշմարտությունը
Մեզ անհրաժեշտ է երկխոսություն հենց Մոսկվայի հետ, հենց Կրեմլի հետ և ուղիղ երկխոսություն աբխազների և օսերի հետ,- այս մասին հայտարարել է «Հայրենասերների դաշինքի» ներկայացուցիչ, պատգամավոր Ադա Մարշանիան դաշինքի նիստին, որտեղ լսում են վարչապետ թեկնածու Գիորգի Գախարիային և նախարարի թեկնածուներրին:
Նա ընդգծել է Ժնևի և Աբաշիձե-Կարասինի բանակցությունների ձևաչափը և դիմել արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիին:
«Ժնևի և Աբաշիձե-Կարասինի ձևաչափը լավն է, մենք մշտապես աջակում ենք այս ձևաչափերին: Դրանք ունեն իրենց գործառույթը և բովանդակությունը, սակայն դա բավական չէ: Մեզ անհրաժեշտ է երկխոսություն հենց Մոսկվայի հետ, հենց Կրեմլի հետ և երկխոսություն աբխազների և օսերի հետ: Աբխազների և օսերի հետ երկխոսությունն առանց Մոսկվայի, առանց Կրեմլի օգնության՝ անհնար է, սա է դառը ճշմարտությունը»,- հայտարարել է Ադա Մարշանիան:
Նրա խոսքով, դրանում մեկ անգամ ևս համոզվել է Մոսկվա այցերի ժամանակ: