ABC News. Ուկրաինայի պատվիրակությունը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ
Ուկրաինայի պատվիրակությունը համաձայնության է եկել խաղաղության հնարավոր համաձայնագրի պայմանների շուրջ ԱՄՆ-ի հետ։
Այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտոնյան ABC News-ին։
«Ուկրաինացիները համաձայնվել են խաղաղության համաձայնագրին։ Կան մի քանի փոքր մանրամասներ, որոնք պետք է ճշտվեն, բայց նրանք արդեն համաձայնվել են համաձայնագրին», – հայտարարել է աղբյուրը ամերիկյան լրատվամիջոցին։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Ժնևում ընթացող բանակցությունների ընթացքում Թրամփի խաղաղության ծրագիրը կրճատվել է 28 կետից 19-ի։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլիցան, որը Ժնևում բանակցություններին մասնակցող ուկրաինական պատվիրակության կազմում էր, հայտարարել է, որ հանդիպումը լարված, բայց արդյունավետ էր։ Նրա խոսքով, ավելի ուշ մշակվել է փաստաթղթի նախագիծ, որը մանրակրկիտ վերանայվել է և երկու կողմերի մոտ «դրական» արձագանք է առաջացրել։