«ABC News»-ը, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի Ֆորդոյի ուրանի հարստացման կայանի իրավիճակը «իրականում վատ է»

19:04, 25.06.2025

Իրանի Ֆորդոյի ուրանի հարստացման կայանի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքները «իրապես վատ են», հայտնում է «ABC News»-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Երկու աղբյուր նշել է, որ հայտնի չէ, թե որքան հարստացված ուրան կարող էր հանված լինել օբյեկտներից մինչև Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները կամ մնացած են արդյոք ցենտրիֆուգներ, որոնք կարող են գործարկվել երկրում։

Իսրայելի մեկ այլ աղբյուր զերծ է մնացել հստակ գնահատականներից՝ նշելով. «Ամենաազնիվները նրանք են, ովքեր ասում են, որ դեռ չգիտեն։ Նրանք, ովքեր ասում են, որ սա ձախողում էր, սխալվում են, և նրանք, ովքեր պնդում են, որ 100%-ով ոչնչացվել է, նույնպես սխալվում են»։

«ABC News»-ի փոխանցմամբ, Իսրայելի մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է հետախուզության տվյալներին, ավելի վստահորեն է գնահատել իրավիճակը՝ հայտնելով, որ հարվածը «իր գործն արեց», իսկ օբյեկտը «անվերադարձ վնասվել է»։ Ըստ նրա, այս գնահատականը հիմնված է Իրանում առկա «բարձրորակ» հետախուզական աղբյուրների վրա, այդ թվում՝ լրտեսներից ստացված տեղեկատվության, Իրանի ղեկավարների խոսակցությունների գաղտնալսման և կիբերլրտեսության հնարավորությունների վրա։

Նմանատիպ