ABC News - Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահին երկրից «դուրս մղել» Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Կուբային և խզել նրանց հետ տնտեսական կապերը
Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին երկրից «դուրս մղել» Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և Կուբային և խզել նրանց հետ տնտեսական կապերը, հաղորդում է ABC News-ը։
Սպիտակ տան աղբյուրների համաձայն, Վենեսուելան պետք է նաև համաձայնվի համագործակցել բացառապես Միացյալ Նահանգների հետ նավթի արդյունահանման հարցում և ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ նավթի վաճառքի հարցում։
ABC News-ի փոխանցմամբ, Թրամփի վարչակազմի ծրագրի համաձայն, Վենեսուելայի կառավարությունը պետք է կատարի այս պահանջները, նախքան նրան թույլատրվի ավելացնել նավթի արդյունահանումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 5-ին Կոնգրեսի անդամների հետ փակ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ստիպել Վենեսուելային ձեռնարկել այս քայլերը, քանի որ նրա նավթատարները լիքն են։ Պետքարտուղարի խոսքով՝ Կարակասին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, մինչև այն ֆինանսապես անվճարունակ դառնա՝ առանց իր նավթային պաշարները վաճառելու։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ Վենեսուելայի ժամանակավոր կառավարությունը պատժամիջոցների ներքո 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին։
«Այս նավթը կվաճառվի շուկայական գներով, և ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ այս միջոցները՝ ապահովելու համար, որ դրանք օգտագործվեն Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին», – ասել է Թրամփը։