Աբբաս Արաղչին Իսրայելի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա անվանել է ծանր ռազմական հանցագործություն
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը անվանեց ծանր ռազմական հանցագործություն։
Նա ասաց, որ Իրանը վճռականորեն կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը բոլոր առկա ուժերով։
Ինչպես նշում է իրանցի դիվանագետը, հունիսի 15-ին նախատեսված էր շատ խոստումնալից հանդիպում Միացյալ Նահանգների հետ՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հարցով, սակայն Իսրայելի հարձակումը դիվանագիտության դավաճանություն էր։