Աբբաս Արաղչին ասում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած բանակցությունները լավ սկիզբ էին. մենք կարողացանք փոխանցել մեր դիրքորոշումները հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ
Աբբաս Արաղչին ասում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած բանակցությունները լավ սկիզբ էին. մենք կարողացանք փոխանցել մեր դիրքորոշումները հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հայտարարությամբ՝ միջուկային հարցի շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները լավ են ընթացել և կշարունակվեն նաև ապագայում։

«Կարծում եմ՝ սա լավ սկիզբ էր։ Այժմ պետք է վերադառնանք մեր մայրաքաղաքներ, հարցը քննարկենք ղեկավարության հետ և ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել այս բանակցությունների ընթացքում», – հայտարարել է Արաղչին։

Բանակցությունները ունեցել են անուղղակի բնույթ և անցկացվել են Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ Օմանի միջնորդությամբ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթանին և երկրի արտաքին գործերի նախարարին բանակցությունների կազմակերպման համար։

«Մեզ հաջողվեց միմյանց փոխանցել մեր դիրքորոշումները, արտահայտել մտահոգություններն ու հետաքրքրությունները միջուկային հարցի շուրջ հնարավոր համաձայնության վերաբերյալ», – նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։