Աբբաս Արաղչի. Իրանի խորհրդարանի կողմից սահմանված սահմանափակումներին չնայած, Թեհրանը պլանավորում է համագործակցել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության հետ

19:03, 12.07.2025

Չնայած Իրանի խորհրդարանի սահմանած սահմանափակումներին՝ Թեհրանը մտադիր է համագործակցել ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի գործակալության (IAEA) հետ, – այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Աբաս Արաղչին նշել է, որ ռմբակոծված միջուկային օբյեկտներին մուտքը անվտանգության և պաշտպանության խնդիրներ է առաջացնում։

Նրա խոսքով, նոր օրենքը նախատեսում է, որ ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտների ստուգման համար անհրաժեշտ է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի համաձայնությունը։

«Ռադիոակտիվ նյութերի տարածման ռիսկը և մնացած մարտական նյութերի պայթյունի վտանգը լուրջ են։ ՄԵԿ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներին մեզ համար ոչ միայն անվտանգության հարց է, այլ նաև հենց տեսուչների անվտանգության խնդիր, որը պետք է քննարկենք», – հայտարարել է Աբաս Արաղչին։

Նմանատիպ