Աբբաս Արաղչի. ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառած վնասը մեծ է և լուրջ

10:18, 27.06.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա «լայնածավալ և լուրջ» վնաս են հասցրել։

«Պետք է ասեմ, որ վնասը լայնածավալ և լուրջ է, բայց անկախ նրանից՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչները պետք է գան, թե ոչ, և արդյոք նրանք պետք է լիովին տեղեկացված լինեն, այս որոշումը պետք է կայացվի խորհրդարանի օրենքի համաձայն», – ասել է Արաղչին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը պետք է որոշի, թե ինչպես կիրառել օրենքը, այսինքն՝ արդյոք Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչներին պետք է թույլատրվի մուտք գործել միջուկային օբյեկտներ։

Նմանատիպ