Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպումը՝ Պրագայում, կայանալու է հունվարի 31-ին:
Այս մասին Գրիգորի Կարասինը հայտնել է ռուսական «Տասս» գործակալությանը:
Հիշեցնենք, կողմերի միջև առաջին հանդիպումը կայացել է 2012 թվականի դեկտեմբերին: