Աբաշիձե-Կարասին հանդիպումը կայանալու է փետրվարի վերջին
Աբաշիձե-Կարասին հանդիպումը կայանալու է փետրվարի վերջին

Ռուսաստանի հետ հարաբերության հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը Պրահայում կայանալու է փետրվարի վերջին,- այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել է Զուրաբ Աբաշիձեն:

Ինչպես նշել է Աբաշիձեն, Կարասինի հետ կայացել է հեռախոսազրույց և հանդիպումը որոշվել է անցկացնել փետրվարի վերջին:

Սա կլինի 2019 թվականի Աբաշիձե-Կարասինի առաջին հանդիպումը: