Աբաշիձե-Կարասին ձևաչափը միակ երկկողմ ալիքն է տնտեսական և մարդասիրական հարցերի քննարկման համար. Գիորգի Գախարիա
Աբաշիձե-Կարասին ձևաչափը միակ երկկողմ ալիքն է տնտեսական և մարդասիրական հարցերի քննարկման համար ,- այս մասին խորհրդարանի լիագումար նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան, պատասխանելով պատգամավորների հարցերին:
Միևնույն ժամանակ, Գախարիան նշել է, որ նշված ձևաչափը չի սպառել իրեն:
«Դա հիմա օգուտ է բերում, թե ոչ, մի փոքր այլ հարց է, սակայն այն իրեն չի սպառել, քանի որ դա միակ երկկողմ ալիքն է, առաջին տնտեսական և մարդասիրական խնդիրները քննարկելու համար: Կարծում եմ, որ ճիշտ չէ մերժել այս ալիքը, եթե այն նույնիսկ միակողմանի լինի, քանի որ մենք պետք է հնարավորինս օգտագործենք այդ ալիքը, հատկապես, մեկ անգամ ևս ընդգծում եմ, մարդասիրական և տնտեսական հարթությունում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: