Աբաս Արաղչի. Իրանը ողջունում է Չինաստանի ցանկացած դիվանագիտական ջանք՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության դեէսկալացիայի նպատակով
Իրանը ողջունում է Չինաստանի ցանկացած դիվանագիտական ջանք՝ ուղղված Միացյալ Նահանգների հետ հակամարտության դեէսկալացմանը,– այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Արաղչին նաև նշել է, որ Պակիստանի միջնորդական ջանքերը չեն ձախողվել, թեև «շատ դժվարին ճանապարհի առջև են կանգնած՝ հիմնականում ամերիկացիների վարքագծի պատճառով»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է դիվանագիտությանն աջակցելու նպատակով Չինաստանի կողմից իրականացվող ցանկացած ջանք»,– հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ Չինաստանը Իրանի մտերիմ դիվանագիտական գործընկերն ու նրա նավթի խոշորագույն գնորդն է և պատերազմի ընթացքում իրեն ներկայացնում էր որպես խաղաղության կողմնակից։