«Արևելյան համագործակցության» ծրագիրին մասնակից երկրներին աջակցությունը կարևոր հարց է. Յոհաննես Հան
Մեր կուսակցության համար «Արևելյան համագործակցության» ծրագիրը և նրա անդամներին աջակցությունը կարևորագույն հարց է,- այս մասին առաջին ալիքի հետ զրույցում ասել է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» փոխնախագահ և Եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար՝ Յոհաննես Հանը:
Նրա խոսքերով, գագաթնաժողովի հռչակագրի տեքստի վերաբերյալ կոնսուլտացիաները չեն ավարտվել, բանակցությունները շարունակվում են և այն հասանելի կլինի գագաթնաժողովի ավարտին պես:
Հիշեցնենք, «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովը տեղի է ունենալու վաղը Բրյուսելում: Գագաթնաժողովի շրջանակներում խոսքով ելույթ է ունենալու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan