Արյան բանկը Խորավայի փողոցում վիրավորում ստացած դեռահասի համար առաջին դրական խմբի արյուն է խնդրում
Հեմատոլոգիայի ինստիտուտի արյան բանկը Թբիլիսիում, Խորավայի փողոցում վիրավորում ստացած դեռահասի համար առաջին դրական խմբի արյուն է խնդրում:
«Երեկ վիրավիրում ստացած դեռահասի համար շտապ անհրաժեշտ է առաջին դրական խմբի արյուն: Օգնություն ցուցաբերել ցանկացողներին խնդրում ենք դիմել 2390313,577 221 413 հեռախոսահամարով: Հասցե. Ծինանդալի N9, Ծմինդա Իոանե Մոծղալեի անվան պրիվատ կլինիկայի առաջին հարկ: Հեմատոլոգիայի և տրանսֆուզիոլոգիայի ինստիտուտի արյան բանկ: Շնորհակալություն ենք հայտնում գթասրտության համար»,- նշված է Հեմատոլոգիայի ինստիտուտի հայտարարությունում:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, 14:10-ին գրանցվել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Խորավայի փողոցում երկու անչափահասների միջև բախում է տեղի ունեցել:
Ստացված հաղորդագրությանը ոստիկանությունը արագ արձագանք է տվել: Օպերատիվ կերպով դեպքի վայր են գնացել իրավապահները և շտապ օգնության բրիգադը: Նախնական տեղեկությամբ, վիճաբանության ժամանակ սառը զենքով վիրավորել են երկու երիտասարդի, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, ում վիճակը այս պահին ծայրահեղ ծանր է, իսկ մյուսը՝ ստացված վիրավորման հետևանքով նախքան հիվանդանոց տանելը՝ ճանապարհին մահացել է:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ: