Անչափահասների սպանության փաստը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված Կալանդիան ճանաչել է իր մեղքը. Փաստաբան
Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող Թենգիզ Կալանդիան ճանաչել է իր մեղքը: Այս մասին մինչ դատական նիստը հայտարարել է նրա փաստաբանը:
Դարեջան Բուցխրիկիձեի խոսքերով, լրատվությունն այն մասին, իբր նա օգնել է սպանության մեջ մեղադրվողին դիմել փախուստի չի համապատասխանում իրականությանը:
«Թենգիզ Կալանդիան ճանաչել է իր մեղքը: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով, ինչը նշանակում է հանցանքը թաքցնել և նախատեսում է 1-ից 3 տարով ազատազրկում: Ցանկանում են նշել, որ չի մեղադրվել նյութական ապացույցները ոչնչացնելու մեջ և չի խոչընդոտել հետաքննությանը»,-ասել է Դարեջան Բուցխրիկիձեն:
Նշենք, որ Խորավայի փողոցում սպանության գործը թաքցնելու մեղադրանքով ձերբակալված 5 մարդու դատավարությունը այս րոպեներին ընթանում է Թբիլիսիի քաղաքային դատարանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan