Անչափահասը դատական նիստին լռել է. Դատախազ
Անչափահասը դատական նիստին լռել է. Դատախազ

Թբիլիսիում, երկու աշակերտի սպանության գործով ձերբակալված անչափահաս Գ. Բ.-ն դատական նիստին ոչինչ չի ասել,- այս հայտարարությունը դատախազ Յոսեբ Խուցիշվիլին արել է խափանման միջոցը սահմանելուց հետո:

Դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դատարանը նախատեսել է հետաքննչական ծառայության դիրքորոշումը և բավարարել է միջնորդությունը:

Բացի այդ դատախազը նշել է, որ օրենքով սահմանված ժամանակահատվածում մեղադրանք է ներկայացվելու այն անձանց, ում այսօր ձերբակալել են հանցանքը թաքցնելու մեղադրանքով:

 

«Դատական նիստին անչափահասը ոչինչ չի ասել: Մեր միջնորդությունը բավարարվել է: Այս պահին ընթանում է հետաքննություն: Այսօր ձերբակալված անձանց, որոնք մեղադրվում են հանցանքը թաքցնելու մեջ կներկայացվի համապատասխան մեղադրանք: Ինչ վերաբերում է Միրզա Սուբելիանիին, ապա այդ ուղղությամբ նույնպես ընթանում է հետաքննություն, և մանրամասների մասին կտեղեկանաք քիչ անց»,- ասել է դատախազը:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը անչափահաս Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել է նախնական բանտարկություն: