Անելու ենք հնարավորինս, որ Սաակաշվիլին կանգնի արդարադատության առջև. Լուցենկո
ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն կոչ է արել Սաակաշվիլիին անձամբ գնալ հետաքննչական ծառայություն: Այս մասին Լուցենկոն հայտարարել է ռադայում ելույթ ունենալու ժամանակ:
Գլխավոր դատախազը պատգամավորներին ծանոթացրել է Օդեսայի նախկին նահանգապետի և նրա թիմակիցների գործի քննության մանրամասների հետ:
Լուցենկոն հայտարարել է, որ ուկրաինացի իրավապահները մոտակա 24 ժամվա ընթացքում կանեն հնարավորինս, որպեսզի Սաակաշվիլին կանգնի արդարադատության առջև:
Նրա խոսքերով այն բանից հետո, ինչ Սաակաշվիլին դիմել է փախուստի, հնարավոր է վերանայվի նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք սահմանելը:
ՈՒկրաինայի գլխավոր դատախազը կոչ է արել նաև Սաակաշվիլիի կողմնակիցներին աջակցել հետաքննությանը և զերծ մնալ սադրանքներից:
Հեղինակ -
Edgar Barsegyan