Կիևում, ՈՒկրաինայի ռադայի տարածքում այսպես կոչված վրանների քաղաքում, որտեղ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, քիչ առաջ իրավիճակը լարվել է:
Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Բախման արդյունքում տուժել է մի քանի մարդ:
Վրաններից մեկում գտնվում է նաև Միխեիլ Սաակաշվիլին, ով կողմնակիցներին կոչ է արել շարունակել պայքարը:
Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր երեկ օրվա առաջին կեսին, սակայն նրա կողմնակիցներին հաջողվել էր նրան դուրս բերել ոստիկանական մեքենայից:
Այդ բանից հետո նա կողմնակիցների հետ տեղափոխվել է ՈՒկրաինայի ռադայի շենքի մոտ:
Տարածված լրատվությամբ մոտակա ժամերին նա հանդես է գալու արտակարգ հայտարարությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan