«Ազգային շարժման» ակցիային մասնակցում են նաև շրջաններից ժամանած ակտիվիստներ

«Ազգային շարժման» կողմից կազմակերպված ակցիային Միխեիլ Սաակաշվիլու աջակիցները Թբիլիսի են ժամանել տարբեր շրջաններից: Ինչպես Առաջին ալիքի լրագրողին է հայտնել երթուղային տաքսիներից մեկի վարորդը, կուսակցական ակտիվիստներին Թբիլիսի են բերել տարբեր շրջաններից – Կասպի, Քութաիսի, Քոբուլեթի, Գուրիա, Աբաշա, Զեստափոնի և այլն:

Երթուղային տաքսիները կանգնած էին Էլբաքիձեի փողոցում:

Ակցիայի որոշ մասնակիցների հայտարարությամբ, հանրահավաքին կան նաև վարձու ակտիվիստներ:

«Ազգային շարժման» առաջանորդ Նուգզար Ծիկլաուրին հայտարարում է, որ աջակիցները մայրաքաղաք են ժամանել սեփական ծախսով: