Այսօր Վրաստանում սգո օր է
Այսօր Վրաստանում սգո օր է

Այսօր Վրաստանում սգո օր է: Պետական դրոշները իջեցվել են բոլոր պետական շինություններում:

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցի մոտ առավոտից այցելում են մարդիկ ծաղկեպսակներով և մոմերով հարգելու զոհվածների հիշատակը:

Հյուրանոց են այցելելու նաև Աջարիայի ինքնավար հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի լրատվությամբ հրդեհի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների թվում կա ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը նշանակում է հրդեհային անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքում զոհվել են մարդիկ:

Հրդեհը առաջացել էր նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 20:00-ին:

Թողնել մեկնաբանություն